National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.03.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի նախագահին
1 / 23

Մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով Բունդեսթագի նախագահին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու եւ Հայաստան այցելելու համար` Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ այցը մեծապես կնպաստի ոչ միայն միջխորհրդարանական կապերի սերտացմանը, այլ նաեւ երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամությանը, հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստանը հետաքրքրված է ընդլայնել հարաբերությունները Գերմանիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Նրա խոսքով` Եվրոպական ուղղությունը եւ եվրաինտեգրումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է եւ այդ տեսանկյունից եւս մեր երկիրը կարեւորում է համագործակցությունը Գերմանիայի հետ: Ազգային ժողովի նախագահը կարեւորեց Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցության զարգացումը? որպես երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը առաջ մղելու կարեւոր լծակ: Նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացումը, երկկողմ շփումների ակտիվացումը, միջազգային խորհրդարանական կազմակերպություններում երկուստեք հետաքրքրություն ներակայացնող հարցերի շուրջ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար`ԳԴՀ Բունդեսթագի նախագահը մեծապես կարեւորեց միջխորհրդարանական գործակցության զարգացման անհրաժեշտությունը, շեշտելով, որ Գերմանիայի խորհրդարանը շահագրգիռ է խորացնել եւ ամրապնդել Հայաստանի խորհրդարանի հետ փոխգործակցությունը: Նորբերթ Լամմերթի համոզմամբ` միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծ դեր է վերապահված խորհրդարաններին: Նա կարեւոր համարեց ուղիղ շփումների ակտիվացումը, փոխայցերը, որպեսզի գերմանացի պատգամավորները Հայաստանի եւ տարածաշրջանի խնդիրների մասին ճիշտ պատկերացումներ ունենան: Բունդեսթագի նախագահը բարձր գնահատեց նշանակալի առաջընթացը, որը գրանցել է Հայաստանը ժողովրդավարական գործընթացներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը կարեւորում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդումը, փոխվստահության մթնոլորտի ստեղծումը: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում, խաղաղ բանակցային ճանապարհով: Մինչդեռ Ադրբեջանն իր նավթադոլարների շնորհիվ տարեց տարի աճող ռազմական բյուջեով, ռազմատենչ հայտարարություններով, շփման գծում դիպուկահարների կրակոցներով խոչընդոտում է հարցի խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության հաստատմանը: Նա ցավով նշեց, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տալիս Ադրբեջանի նման գործելաոճին: Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` նշելով, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, հավատարիմ մնացել Ցյուրիխում ստորագրած արձանագրությունների ոգուն, այնինչ Թուրքիան շարունակում է առաջ քաշել արձանագրություններում բացակայող նախապայմաններ, որոնք ի սկզբանե անընդունելի են Հայաստանի համար:

Նորբերտ Լամմերթը նույնպես կարեւորեց տարածաշրջանային կայունությունը եւ խաղաղությունը ` նշելով, որ իր համար տեսանելի է, թե ինչպիսի բարդությունների է բախվում ԼՂ հիմնախնդրի կարգավորումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Վերջում ԳԴՀ Բունդեսթագի նախագահը գրառում կատարեց ԱԺ պատվավոր հյուրերի գրքում:

Նորբերտ Լամմերթը Հովիկ Աբրահամյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց Ազգային ժողովի շենքում, եղավ նիստերի դահլիճում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am